Պաշտպանության նախարարությանը նվիրել են COVID-19-ի թեսթեր, միջոցներ

Հուլիսի 3-ին «Թովմասյան» հիմնադրամը նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին։ Հիմնադրամը պաշտպանության նախարարությանն արդեն տրամադրել է 10.000 COVID-19-ի թեստ։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հիշեցնենք, որ «Թովմասյան» հիմնադրամը ՊՆ-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստեր և նմուշառման պարագաներ էր նվիրել նաև հունիսի 17-ին:

Ըստ Banak.info-ի զինված ուժերին 170.000 դոլլար ընդհանուր արժեքով միջոցներ՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ ևն նվիրել է նաև «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումը:

Նշենք նաև, որ այս օրերին ընթանում է զորակոչը, իսկ նորակոչիկները զորակոչվելուց առաջ անցնում են COVID-19-ի թեստեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *