Թուրքիայում վթարի ենթարկված 4 զինվորներից մեկը մահացել է

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում ավտոճանապարհային պատահարի հետևանքով ծանր վնասվածք ստացած շարքային Էնգին Շահինը մահացել է։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ցավակցական հեռագիր է տարածել, որով հաստատել է զինծառայողի մահը։

թորք

Մայիսի 28-ին Վանում ռազմական ավտոմեքենան շրջվել էր, ինչի հետևանքով չորս զինվորներ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։

Շահինը ծանր վիճակով տեղափոխվել էր Անկարա, որտեղ  էլ գտնվում է Թուրքիայի գլխավոր զինվորական հոսպիտալ-ինստիտուտը (GATA)։ 21-ամյա զինվորը երկար շաբաթներ բժիշկների հսկողության տակ է եղել, սակայն նրան փրկել չեն կարողացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *