Վրաստանի ռազմական ոստիկանության նախկին ղեկավարը հետախուզման մեջ է

Այսօր՝ հուլիսի 5-ին, հայտնի է դարձել, որ Վրաստանի ռազմական ոստիկանության նախկին ղեկավար Մեգիս Քարդավային պատրաստվում են ենթարկվել քրեական պատասխանատվության։

Համաձայն դատախազության մամուլի ծառայության՝ Վրաստանի գլխավոր դատախազության և ռազմական ոստիկանության օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում հետաքննությունը պարզել է, որ 2012-ի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 6-ը պաշտոնավորման ընթացքում Քարդավան ապօրինի կերպով յուրացրել է շուրջ 500 հազար լարի (շուրջ 300 հազար ամերիկյան դոլար), որոնք նախատեսված էին օպերատիվ միջոցառումների համար:

Մեգիս Քարդավա

Մեգիս Քարդավա

2012-ի փետրվարի 21-ից հուլիսի 10-ն վերջինս վատնել է ՊՆ-ի 188 հազար լարի (շուրջ 113 հազար դոլար) գումարը։

Նշենք, որ Մեգիս Քարդավան ներկայումս հետախուզման մեջ է, նրա նկատմամբ նախնական կալանքի թույլտվություն է տրվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *