Սաուդյան Արաբիայի զինված ուժերը ստացել է ֆրանսիական արտադրության 155 մմ CAESAR SP ինքնագնաց հրետանային հրանոթի առաջին խմբաքանակ։
Սաուդյան Արաբիան նախատեսում է զինված ուժերի երեք գունդ զինել CAESAR ԻՀՀ-ներով։
Ինչպես տեղեկացնում է Jane’s-ը, Էլ Ռիյադը պատվիրել է ֆրանսիական կողմին 80 միավոր CAESAR SP-ը։
Արաբական թագավորությունում նախատեսում են CAESAR ԻՀՀ-ներով փոխարինել M-198 (155 մմ) և M-102 (105 մմ) հաուբիցները։
Նշենք, որ ֆրանսիական «Նեքսթեր» (նախկինում՝ GIAT) ընկերությունը սկսել է CAESAR ինքնագնաց հրետանային հրանոթների ստեղծման աշխատանքները 1990-ականների կեսերին և ներկայացրել 2007 թվականին։ CAESAR-ի հեռահարությունը կազմում է շուրջ 42 կմ։