«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը բրազիլական Atlas Taxi Aereo-ին տրամադրել է ևս մեկ ՄԻ-171Ա1 ուղևորաբեռնատար ուղղաթիռ։ Այս մասին տեղեկացնում է հոլդինգի մամուլի ծառայությունը։
Սա 7 տարվա ընթացքում 7-րդ նմանատիպ ուղղաթիռն էր։ Առաջինը Բրազիլիայում հայտնվել է 2005 թվականին, մյուս երկուսը պատվիրատուին են հասել 2011 թվականին։
Համաձայն նույն աղբյուրի՝ բրազիլական ընկերությունը մտադիր է մեծացնել ուղղաթիռների թիվը, բացի այդ այն արդեն իսկ ռուսական նոր Կա-52 ուղղաթիռների առաջին պատվիրատուն է։
Հավելենք, որ 7 ուղղաթիռի տրամադրման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2012 թվականին։