Հունիսի 26-ի առավոտյան Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող հետևակի լեյտենանտ Յունուս Գյուլը։
Այս մասին հայտնել է զինծառայողի բնակավայր Ադըյաման նահանգի նահանգապետարանը։
Նշենք, որ սա գործողության ընթացքում Թուրքիայի զինված ուժերի երրորդ հայտնի դարձած կորուստն է։ Սոցցանցերում տարածվում են սպանված զինծառայողի լուսանկարները։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը հայտնել էին Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն հաջորդել է հունիսի 15-ի կեսգիշերին սկսված «Ճանկ-արծիվ» մեկօրյա ռազմագործողությանը:
Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։