Հարավային ռազմական օկրուգում դիպուկահարների պատրաստություն է

Հայաստանի, Ռոստովի շրջանի և Կրասնոդարի երկրամասի հրաձգարաններում դիպուկահարների համար սկսվել են մասշտաբային ուսումնավարժական հավաքներ։ Այս մասին տեղեկացնում են ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

ՌԴ 102-րդ ռազմաբազա

Պատրաստությունը նախատեսված է ռազմական օկրուգի հատուկ ուժերի բրիգադի, հետախույզների, ինչպես նաև մոտոհրաձգային, դեսանտային-գրոհային բրիգադի, Սևծովյան նավատորմի և Կասպյան նավակազմի համար։

Նախատեսվում է, որ ավելի քան 1000 զինծառայող գործնական հմտություններ ձեռք կբերի կրակային, մարտավարական և հատուկ ուսուցման ընթացքում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մարտի դաշտում քողարկմանը, գաղտնի տեղաշարժին, ինչպես նաև կրակային դիրքերի փոփոխությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *