Շվեդական Saab ընկերությունը սկսել է Gripen E կործանիչի առաջին փորձնական նախատիպի հավաքման աշխատանքները։ Այս նմուշը լինելու է ռազմական ինքնաթիռների ընտանիքում նոր սերնդի կործանիչը։
Համաձայն «Evertiq» պորտալի տվյալների՝ նոր ինքնաթիռը ստացել է 39-8 ինդեքսը, իսկ նրա առաջին թռիչքը ծրագրված է 2015-ին։ Առաջին փուլում կործանիչը կկիրառեն նոր տեխնոլոգիաների ու հնարավորություննեի դրսևորման միջոցի դերում։
Հիշեցնենք, որ 2013-ի մարտի վերջին Շվեդիայի բանակի նյութական ապահովման գործակալությունը (FMV) Saab ընկերության հետ հավելյալ պայմանագիր է կնքել՝ JAS 39 Gripen նոր սերնդի կործանիչների ստեղծման վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը կազմում է 1,64 մլրդ ԱՄՆ դոլար։ Ըստ պայմանագրի՝ նոր ռազմական ինքնաթիռի ստեղծման աշխատանքները կտևեն 2015-2013 թթ.։
Հիմնական պայմանագիրը ենթադրում է 2013-2026-ն ընկած ժամանակահատվածում նոր Gripen E տիպի կործանիչների ստեղծում և արտադրություն, բացի այդ՝ 60 կործանիչների տրամադրում Շվեդիայի ռազմաօդային ուժերին։
Նշենք նաև, որ Շվեդիան մտադիր է ձեռք բերել 22 միավոր շվեդական ինքնաթիռներ՝ 1,82 մլրդ եվրո արժողությամբ։
«Gripen E»-ն Gripen ընտանիքի ռազմական ինքնաթիռների հաջորդ սերնդի ընդհանուր անվանումն է։ Այս կործանիչները ծրագրում են թողարկել երկու հիմնական տարբերակներով՝ մեկտեղանոց (E) ու երկտեղանոց (F): Նախատեսվում է նոր ինքնաթիռները զինել վերամշակված Volvo Aero համակարգերով, ռադիոտեղորոշիչ սարքով, ինչպես նաև՝ ավելացնել մարտական բեռնվածությունը։