Այսօր՝ հուլիսի 4-ին, հայտնի է դարձել, որ ՌԴ Արևելյան ռազմական օկրուգը ռազմաօդային-տիեզերական պաշտպանության զորամասի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում։
Արևելյան ռազմական օկրուգի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ալեքսանդր Գորդեևը հայտնել է Ռիա-Նովոստի գործակալությանը, որ այսօր մեկնարկած ծրագրային վարժանքներն իրականացվելու են օկրուգի ՌՕՈւ և ՀՕՊ միասնական հրամանատարության գլխավորությամբ, և առաջին անգամ ծրագրում ներառել են զենիթահրթիռային համակարգերի մարտական կրակի օգտագործումը։
Մասնավորապես, զորավարժությունների շրջանակներում, ըստ նույն աղբյուրի, օգտագործելու են զենիթահրթիռային Ս-400 համակարգերն ու զենիթահրթիռային հրանոթային «Պանցիր-Ս»-երը։
Գորդեևը հավելել է, որ տակտիկական վարժանքներին մասնակցելու է շուրջ 500 զինծառայող և ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա։