ՌԴ-ն թեստավորել է Հաղթանակի զորահանդեսին մասնակցող բոլոր զինծառայողներին

Ռուսաստանում Հաղթանակի օրվա կապակցությամբ հունիսի 24-ին կայանալիք զորահանդեսին մասնակցող ողջ անձնակազմը թեստավորվել է կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերով։ Բոլոր թեստավորվածների թեստի պատասխանը բացասական է։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նրանք մինչև միջոցառումը կիզոլացվեն հատուկ տարածքներում՝ վարակումը բացառելու նպատակով։

Զորահանդեսն ամեն տարի անցկացվում է մայիսի 9-ին, սակայն այս տարվա ապրիլին հետաձգելու որոշում կայացվեց՝ պայմանավորված նոր կորանավիրուսի համաճարակով։ Տեղեկություն կա, որ մինչ չեղարկվելը ՌԴ ԶՈւ մոտ 300 զինծառայող «Ալաբինո» զորավարժարանում փորձերի ժամանակ վարակվել էր նոր կորոնավիրուսով։ Ամեն տարի զորահանդեսին մասնակցում է մինչև 20 հազար զինծառայող։

Հունիսի սկզբին Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը կառույցի անունից ՌԴ-ին հիշեցրել էր, որ կորոնավիրուսը դեռ չի վերացել, և հորդորել զանգվածային միջոցառումներ իրականացնելիս խստորեն պահպանել հիգիենային և սոցհեռավորությանը վերաբերող ԱՀԿ խորհուրդներին: 

Ռուսաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուս է ախտորոշվել 502 436 մարդու մոտ, որոնցից 261 150-ը առողջացել են, 6 532-ը՝ մահացել: Վարկվածներից 5000-ը ՌԴ ԶՈւ զինծառայողներ են։ Մինչ այսօր երկրում ընդհանուր արվել է 13,8 մլն թեստ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *