Թուրք գեներալը պարգևատրվել է Ադրբեջանի ԶՈւ մեդալներով

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն ժամանել է Ադրբեջան՝ հանդիպում ունենալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ։
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության մանրամասներն ու ապագա ծրագրերը։

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հայրը Քըվրըքօղլու

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հայրը Քըվրըքօղլու

Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիևի հրամանով՝ «Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ռազմական համագործակցության զարգացման ու ամրապնդման գործընթացում ունեցած ներդրման համար» Թուրքիայի ցամաքային զորքերի գեներալը պարգևատրվել է ԱՀ ԶՈւ «Ռազմական համագործակցության բնագավառում ունեցած վաստակի համար» և «95-ամյակ» մեդալներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *