Հուլիսի 2-ից 3-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիլնյուս, որտեղ մասնակցել է ԵՄ նախագահությունը ստանձնող Լիտվայի պաշտպանության նախարարության կազմակերպած ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով:
Միջոցառմանը մասնակցել է Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:
Սեմինարի ընթացքում Տոնոյանը ելույթ է ունեցել, որտեղ ՀՀ և ԵՄ միջև Արևելյան գործընկերության շրջանակներում պաշտպանական համագործակցության գոյություն ունեցող հնարավորությունների օգտագործման համար առաջարկել է մի շարք մոտեցումներ` միջազգային այլ կազմակերպությունների` ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ, հետ ՀՀ համագործակցության ծրագրերի կրկնության բացառումը և փոխլրացումը ապահովելու պարագայում:
Մասնավորապես հաշվի առնելով, որ ինչպես սահմանվում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված ներգրավման գործընթացներին ՀՀ լիիրավ մասնակցությունը համապատասխանում է ՀՀ շահերին, նշվել է որ հաջորդ տարի նախաձեռնվելիք պաշտպանության ռազմավարական նոր վերանայման ընթացքում պաշտպանության պլանավորման նկատառումներում ԵՄ-ի հետ համագործակցության դերի հստակեցմանը լրացուցիչ ուշադրություն կհաղորդվի, տեղելացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։