Արցախի ՊԲ հյուսիսային, առանձին զրահատանկային զորամասերից մեկը անցկացրել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական կրակով և ունեցել է հարձակողական սցենար։
Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
Հրետանային ստորաբաժանումներից ստանալով կրակային աջակցությունը՝ հայկական ուժերը խոցել են պայմանական հակառակորդի թիրախները ու զբաղեցրել առավել նպաստավոր կրակային բնագծեր:
Խաղարկվել են ինչպես ռազմական իրադրության առկա, այնպես էլ հավանական զարգացումների բնույթից բխող տարբեր մարտավարական դրվագներ։
Արցախ, զորավարժություն