Ավտովթարից մահացել է ՊԲ զիծառայող. ՊԲ

Հունիսի 3-ին՝  ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:

Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

News.am֊ի տվյալներով զինծառայող Ղուլյանը Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից էր։ Լրատվամիջոցի հետ զրույցում Լուսագյուղի գյուղապետը նշել է, որ դեպքից իրենց քիչ բան է հայտնի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *