Գերմանիան հրաժարվեց Euro Hawk ծրագրից

Գերմանիան հրաժարվել է Euro Hawk անօդաչու թռչող սարքերի մշակման ծրագրից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը։

Մայիս ամսին տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ գերմանական կողմը ցանկանում էր ազատվել ամերիկյան RQ-4 Global Hawk ԱԹՍ-ների հիմքի վրա ստեղծվածEuro Hawk անօդաչու թոչող սարքերի ծրագրից։Սակայն մինչ դե Մեզյերի հայտարարությունը, Բեռլինը պաշտոնապես չէր հաստատել այս տեղեկությունները։

Euro Hawk-ի ծրագրից հրաժարվելը պատճառաբանվում է Գերմանիայի պաշտպանական բյուջեում միջոցների պակասի հետ։

EuroHawk

EuroHawk

Ըստ գերմանական կողմի՝ 500 մլն եվրո էր անհրաժեշտ միայն նրա համար, որպեսզի Գերմանիայի օդուժը ԱԹՍ-ներում տեղադրեր բախումից խուսափելու հատուկ համակարգեր և ստանար եվրոպական թռիչքային չափանիշներին համապատասխան արտոնագրեր։

2007 թվականաին մեկնարկած Euro Hawk-ի ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 1 մլրդ եվրո։ Euro Hawk-ի առաջին փորձնական օրինակի ստեղծման վրա արդեն ծախսվել է 508 մլն եվրո. այն առաջին թռիչքը կատարել է դեռ 2011 թվականին։ Ծրագիրը փակելու դեպքում Գերմանիայի վնասը կազմում է շուրջ 250 մլն եվրո, տեղեկացնում է Defense News-ը։

Global Hawk-ի և Euro Hawk-ի գլխավոր տարբերությունն այն է, որ գերմանական ԱԹՍ-ներն ունեն նաև ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր։

Գերմանիայում նախատեսում էին ստեղծել 6 միավոր Euro Hawk մինչ 2015-2016 թվականները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *