Ադրբեջանում շահագործման են հանձնել զորամասի շենքային համալիր

Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԳՇ պետը ներկա են եղել առաջնագծին մոտ զորամասի նոր շինությունների շահագործման հանձնելու արարողությանը:

Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ զորամասը տեղակայված է Աղջաբեդիի շրջանի արևմտյան մասում: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա գարնանը:

Շինարարության արդյունքում զորամասի նախկին շինությունների կողքը կառուցել են նոր զորանոցներ, շտաբի շենք, ճաշարան, տեխնիկայի պահպանման գարաժներ և օժանդակ այլ շինություններ:

Շահագործման հանձնված նոր զորամասը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *