ԱՄՆ-ն դուրս կգա բաց երկնքի մասին պայմանագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս գալ Բաց երկնքի մասին պայմանագրից։ Հաղորդվում է, որ պայմանագրից դուրս գալու հանգամանքները ԱՄՆ նախագահի աշխատակազմը սկսել է ուսումնասիրել 8 ամիս առաջ։

Այս մասին հայտնում են New York times-ն ու այլ ամերիկական ԶԼՄ-ներ (1,2,3

Պայմանագրից դուրս գալու համար որպես գլխավոր պատճառ նշվում է Ռուսաստանի կողմից պայմանագրի դրույթների խաղտումը։ Մասնավորապես Ռուսաստանն արգելել է Մոսկվայի, Կալինինգրադի շրջանի ու Չեչնիայի վրա դիտորդական թռիչքները։

ԱՄՆ-ն պայմանագրից դուրս է գալու 6 ամսից, իսկ պայմանագրից դուրս գալու հավանականության մասին դեռևս հայտնի էր 2019 թվականի հոկտեմբերից։ Այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն տեղեկացնելու է պայմանագրի անդամ երկրներին որոշման մասին, իսկ Ռուսաստանին այս մասին պաշտոնապես հայտնելու է մայիսի 22-ին։

Բաց երկնքի մասին պայմանագիրը կնքվել է 1992 թվականին Ֆինլանդիայում։ Անդամ երկրները պայմանագրով թույլատրում են իրենց երկրի տարածքով մյուս երկրներին իրականացնել համաձայնեցված դիտորդական թռիչքներ, որոնց նպատակը սպառազինության սահմանափակման միջազգային պարտավորվածությունների պահպանումն է։ Պայմանագրին անդամակցում է 34 երկիր՝ ներառյալ Թուրքիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան։

Սա երրորդ միջազգային պայմանագիրն է, որից դուրս է գալիս ԱՄՆ-ն։ 2018 թվականին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից ու վերջինիս նկատմամբ կիրառեց պատժամիջոցներ։ 2019 թվականին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փոխադարձ մեղադրանքներից հետո դուրս եկան Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից։

Նշենք նաև, որ 2012 թվականին Վրաստանը հրաժարվել էր Ռուսաստանի հանդեպ կատարել պայմանագրով նախատեսված պարտավորվածությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *