Ապրիլին մեր «Շփման գծում Ադրբեջանի ՌՕՈւ ակտիվության շուրջ» վերնագրով հոդվածում խոսել էինք շփման գծի հարավային մասում՝ Բայլականում Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռային էսկադրիլա տեղակայելու և պահելու միտման մասին, ինչը նպաստում է շփման գծում թռիչքների ավելացմանը:
Նման պնդում մենք արել էինք բաց աղբյուրների, այդ թվում նաև արբանյակային լուսանկարների հիման վրա մեր դիտարկումների արդյունքում: Օրերս Google Earth ծրագիրը թարմացրել է այդ հատվածից իր նկարների բազան, որտեղ կա ապրիլի 19-ից արբանյակային լուսանկար: Լուսանկարում երևում է Բայլականի ցատկահարթակում կայանած ուղղաթիռների էսկադրիլիա: