Ադրբեջանում «ռազմական ընդդիմություն» է ձևավորվում

Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ չի բացառում Ադրբեջանում այսպես կոչված «ռազմական ընդդիմության» ձևավորումը։

Ջալալօղլուն շեշտել է, որ «ռազմական ընդդիմության» շարքերում կարող են ընդգրկվել ուժային ու պաշտպանական կառույցների ներկա և նախկին աշխատակիցները, որոնք իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվել են հետապնդումների։

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգով

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգով

Նշենք, որ Ջալալօղլուի ենթադրությունը մոտ է իրականությանը։ Ադրբեջանում «ռազմական ընդդիմություն» եզրն այս օրերին շրջանառում է Սուրեթ Հուսեյնովի հեղաշրջման փորձի մասնակից, Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, զորամասերից մեկում նախկին հրամանատար Իսա Սադիգովը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված։

Սադիգովը չի թաքցրել իր համակրանքն ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ չբացառելով այն, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական ընդդիմադիր Ազգային խորհուրդ խմբավորմանը։ Սադիգովին իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի անկախ լրագրողներն ու ընդդիմադիր կեցվածքով աչքի ընկնող հասարակական-քաղաքական գործիչները։

Հիշեցնենք նաև, որ Ազգային խորհրդի՝ գալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածու Ռուսթամ Իբրահիմբեկովը ծրագրել է մոտ օրերս հանդիպումներ ունենալ Պենտագոնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *