Սերբիայից և Իտալիայից Ռուսաստան են վերադարձել այնտեղ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու մեկնած ռուս ռազմաբժիշկները և զինծառայողները։
ՌԴ ՊՆ փոխանցմամբ` Սերբիայից ռուսական հատուկ տեխնիկայի և ռուսաստանցի զինվորականների տարհանումը սկսվել է մայիսի 16-ից, իրականացվել 4 ինքնաթիռով։ Իսկ Իտալիայից ռուս զինվորականների և տեխնիկայի դուրս բերումը ավարտվել է մայիսի 15-ի դրությամբ, ավելի քան 10 ինքնաթիռով։
Ռուսական անձնակազմերը այդ երկրների բժշկական հաստատություններում աջակցել են վիրուսի կանխարգելման աշխատանքներին, իսկ ախտահանող խմբերը զբաղվել են տարբեր նշանակության շինություններ ախտահանելով։