Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփում է 2019 թվականը․ մանրամասներ

2019թ-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 822 մլն. դրամի հատուցում։ Գումար է փոխանցվել 166 զինծառայողի ընտանիքի։

Այսօր կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. տարեկան ամփոփիչ նիստը:

Գումար է փոխանցվել 2017-ին զոհված 10, զինհաշմանդամ դարձած 7 զինծառայողի ընտանիքի, 2015-2016թթ. զոհված 14, զինհաշմանդամ դարձած 4-զինծառայողի ընտանիքի, 2008-2014թթ․ զոհված 109, զինհաշմանդամ դարձած 22 զինծառայողի ընտանիքի:

Նշվում է, որ 2018 թվականի համեմատ, 2019-ին ավելի քան 1 միլիարդ դրամով ավելացել է հիմնադրամի կողմից հավաքագրվող գումարի ծավալը (շուրջ 8 մլրդ. դրամ), իսկ հիմնադրամի ընդհանուր ակտիվների ծավալն արդեն հատել է 24 մլրդ. դրամը։ Այս ցուցանիշն ավելի քան 2.5 միլիարդ դրամով ավելի է 2017-ին հավաքագրված գումարից։ 2019-ին, ամսական կտրվածքով, վճարումներ կատարողների թվաքանակն ավելացել է շուրջ 55.000-ով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2019 թվականի հաշվետվությունը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2019 թվականի հաշվետվությունը

Հատկանշական է, որ փաստացի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած գումարը, երկրորդ տարին շարունակ ավելի է, քան հիմնադրամի կողմից կատարված հատուցումները (միայն ակտիվների կառավարումից ստացվել է 1.3 միլիարդ դրամ, այնինչ փոխհատուցումների գումարը կազմել է 822 մլն. դրամ)

2017- 2018թթ. համեմատ 2019թ. նվիրաբերությունների ծավալն աճել է շուրջ 21 մլն. դրամով՝ կազմելով 115 մլն. դրամ:

Ավելացնենք, որ այսօրվա դրությամբ հիմնադրամից հատուցում է ստացել 401 ընտանիք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *