Ռուս-չինական խոշոր ծովային զորավարժություն է ծրագրվում

Յուրաքանչյուր կողմից մոտ 20 նավեր, ուղղաթիռներ և ինքնաթիռներ կմասնակցեն ռուս-չինական համատեղ «Ծովային համագործակցություն» զորավարժությանը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովստին՝ հղում անելով Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի կապիտան Ռոման Մարտովին։

nav

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ համատեղ զորավաժությունը կանցկացվի հուլիսի 5-12-ը։ Բացի այդ հուլիսի 27-ից օգոստոսի 15-ն էլ նախատեսվում է իրականացնել հակաահաբեկչական «Խաղաղության առաքելություն» զորավարժությունը Չելյաբինսկում։

«Ծովային համագործակցություն» զորավարժությունն անցկացվելու է Սուրբ Պետրոսի նեղուցում։

Կապիտան Մարտովի փոխանցմամբ նման ձևաչափով զորավարժություն անցկացվել է անցած տարի Դեղին ծովում, որտեղ ներկայացվել է 7 նավ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *