Ադրբեջանի ԶՈւ մի քանի սպա վարակվել է կորոնավիրուսով

Ադրբեջանի զինված ուժերի մի քանի սպայի մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս (COVID-19), նրանք այժմ բուժվում են։ Զինհաստատություններում էլ խիստ կարանտին է սահմանված։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության ղեկավար Ռամին Բայրամլուն։ Այլ մանրամասներ վարակակիրների մասին չի նշվում։

Նշենք, որ Ադրբեջանի բանակում կորոնավիրուսի վարակման մասին սա առաջին հայտարարությունն է։ Բայրամլուն հայտարարել է, թե զինհաստատություններում վարակի լուրջ դեպքեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Ադրբեջանում մինչև մայիսի 31-ը հետաձգվել էր ապրիլի 1-30-ը սպասվելիք գարնանային զորակոչը։ Ըստ այդմ՝ հետաձգվել էր նաև զորացրումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *