Ահաբեկիչներն ավելի են ակտիվացել Մերձավոր Արևելքում․ ՌԴ ԱԳՆ

Ահաբեկիչները կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին ակտիվացրել են իրենց գործունեությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև աֆրիկական երկրներում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը (1,2

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

Նրա խոսքով՝ ահաբեկիչներն ակտիվացել են նաև համացանցում տեղեկատվական քարոզչության դաշտում։

Վերջին մեկ ամսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ահաբեկչություններ է արել Աֆրիկյան երկրներում, Իրաքում, Պակիստանում, Սիրիայում, Աֆղանսատանում և մի շարք այլ երկրներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *