Այսօրվանից` մայիսի 15-ից, շահագործման կհանձնվեն Ռուսաստանի նախագահի հրամանով մարտի վերջից կառուցվող ՌԴ ՊՆ վերջին, թվով 8 բժշկական ինֆենկցիոն կենտրոնները։
Մայիսի սկզբին շահագործմանել էր հանձնվել առաջին 8 բժշկական կենտրոնը։
Ռուսաստանում կառուցված նոր ինֆեկցիոն զինհոսպիտալներից մեկը
Հոսպիտալների շինարարությունը կատարվում էր 24 ժամ ֆորմատով, յուրաքանչյուրի վրա աշխատում էր 700 մարդ։ Շենքերի կառուցումից հետո դրա մեջ տեղադրվել են համապատասխան սարքավորումներ (ռենտգենի սարք, ուլտրաձայնային հետազոտման և թոքերի արհեստական շնչառության սարքեր)։
Ապրիլի սկզբին կառավարությունը ռեզերվային ֆոնդից 8,8 մլրդ ռուբլի էր հատկացրել 16 նոր ինֆեկցիոն հիվանդանոց կառուցելու համար։ Նախատեսվում էր, որ առաջին 8 հիվանդանոցները պատրաստ են լինելու մինչև ապրիլի 30-ը, մյուս 8-ը՝ մինչև մայիսի 15-ը։ 16 կենտրոնները միասին կարողանալու են տեղավորել շուրջ 1600 պացիենտի։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` բոլոր 16 հիվանդանոցներում միասին աշխատելու է 2300 մարդ (քաղաքացիական և զինվորական անձնակազմ). 400 ռազմաբժիշկ, 950 միջին և 800 կրտսեր բժշկական անձնակազմի ներկայացուցիչ։