Ձերբակալվել են Ադրբեջանի ՊՍԾ պետի տեղակալը և այլ անձինք

Ադրբեջանի դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետի տեղակալ, ՊՍԾ առափնյա պահպանության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աֆղան Նաղիևը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը: Նաղիևից բացի ձերբակալվել են նաև սահմանապահ ծառայությունից այլ բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիականներ:

Հիշեցնենք, որ երեկ պետանվտանգության ծառայությունը դատախազության հետ միասին հատուկ գործողություններ էր իրականացրել ՊՍԾ-ում, և ըստ պաշտոնական հայտարարության՝ կանխել էին ՊՍԾ-ի առափնյա պահպանության պաշտոնավոր անձանց ապօրինի գործողությունները:

Նշենք որ վերջին շրջանում պետանվտանգության ծառայությունը գործողություններ էր իրականացրել երկրի մի քանի ՏԻՄ-երում և ձերբակալել ղեկավարների, իսկ մի քանի օր առաջ նաև՝ մշակույթի նախարարությունում, որտեղից ևս կային ձերբակալվածներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *