Լեհաստանի կառավարությունը կատարել է Միացյալ Նահանգներից F-35 կործանիչներ գնելու պայմանագրով նախատեսված առաջին վճարումը։ Այն մեկ տարվա համար կազմել է 460 մլն դոլար՝ ողջ պայմանագրի 11 %-ը։
Այս մասին տեղեկությունը, լեհական Defense 24 հարթակի փոխանցմամբ, հաստատել են Լեհաստանի ՊՆ-ից։
Նշենք, որ պայմանագիրը երկրները կքնել են 2020 թվականի հունվարի վերջին, պայմանագրով Լեհաստանը 4,6 մլրդ դոլարի ընդհանուր արժողությամբ 32 միավոր F-35 կործանիչ է գնում։ Կործանիչների համար սպառազինությունը Լեհաստանը գնելու է առանձին։ Ռազմական հարցերով մասնագիտացված bmpd բլոգը գրում էր, որ գործարքի վերջնական արժեքը շուրջ 2 մլրդ դոլարով քիչ է դրա նախնական հայտից։
F-35-երը լեհական ավիապարկում փոխարինելու են խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներին և Սու-22Մ4 կործանիչ-գրոհչներին, որոնց քանակը Լեհաստանի սպառազինությունում համապատասխանաբար 21 և 26 միավոր է։