Զինծառայողի վարձակալած բնակարանի վարձը այսուհետ կտրվի զորամասի հրամանատարի հրամանով

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել զինծառայողների կողմից բնակելի տարածքի վարձակալության համար դրամական փոխհատուցման տրամադրման կարգում։ Նախկինում գումար տրամադրելու որոշումը կայացնում էր հատուկ բնակարանային հանձնաժողովը։ Այս գործընթացը, ՊՆ գնահատմամբ, տևում էր միջինը 3 ամիս։ Նոր փոփոխություններով՝ գործընթացը տեղայնացվում է, և այսուհետ որոշումի կայացումը վերապահվում է զորամասի հրամանատարին։

Որոշման նախագծի «Կարգավորման նպատակը և բնույթը» բաժնում նշվում է, որ այսպիսով կրճատվում է փոխհատուցում ստանալու համար զինծառայողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվում են փոխհատուցման հաշվարկման փաստաթղթավորման ընթացակարգը և ժամկետները, փոխհատուցման վճարման շարունակման և դադարման պայմանները:

Իսկ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկանքի ներկայացման վերջնաժամկետը այս տարվա համար երկարաձգվում է մինչև հունիսի 1-ը (նախկին վերջնաժամկետը՝ ապրիլի 1):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *