Ռուսաստանում անցկացվող «Բանակ-2020» միջազգային 6-րդ ռազմատեխնիկական ցուցահանդեսը, ինչպես պլանավորվում էր, անցկացվելու է 2020 թ. օգոստոսի 23-29-ին:
Այս մասին տեղեկանում ենք միջոցառման պաշտոնական կայքէջից:
Ավելի վաղ «Պատրիոտ» պարկի կենտրոնական տաղավարների մի մասը, որտեղ անցկացվելու է ցուցահանդեսը, վերազինվել էր որպես հիվանդանոց՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածներին ընդունելու համար։

Ֆորումի օրակարգում ներառված են ռուսական ռազմական բժշկությանը վերաբերող լայն քննարկումներ:
Ցուցահանդեսին կմասնակցեն նաև օտարերկրյա, այդ թվում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի, ԱՊՀ անդամ պետությունների ռազմարդյունաբերական ընկերությունների և ՊՆ ներկայացուցիչներ։
Հայաստանը 2016 թ. սկսած մասնակցում է այս ցուցահանդեսին (1, 2, 3, 4)։