Այսօր՝ մայիսի 12-ին, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր դիմումի համաձայն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
Այս մասին Արշավիր Ղարամյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Ղարամյանը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի հունիսի 26-ին՝ պաշտոնին փոխարինելով Վիտալի Բալասանյանին։ Մինչ Ախ քարտուղար լինելը, նա Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն էր, իսկ դրանից առաջ՝ ԱԱԾ պետը։