ՌԴ-ն 8 մլրդ դոլարի ռազմածովային տեխնիկա է վաճառել

Ներկայումս ռուսական արտադրության ռազմածովային տեխնիկայի արտահանման պատվերների փաթեթն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 8 մլրդ դոլար։
«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Սևաստյանովը «Ազգային պաշտպանություն» ամսագրում գրում է, որ վերոհիշյալ փաթեթում ընդգրկել են միայն ստորագրված և ուժի մեջ մտած պայմանագրերը։

Նշենք, որ «Ռոսօբորոնէքսպորտ» արտահանման պատվերների համընդհանուր փաթեթը, համաձայն ընթացիկ տարվա մայիսի տվյալների, կազմում է 38 մլրդ դոլար։ Ընդ որում, Սևաստյանովի տվյալներով՝ ռազմական նշանակության ռուսական արտադրությունը տրամադրվում է աշխարհի 8 երկրի։

Նավերի, սուզանավերի ու նավերի սարքավորումներին բաժին է ընկնում ընդհանուր սպառազինության արտահանման 18%-ը։

Ռուսական «Պետրոս Մեծ» ռազմանավը

Ռուսական «Պետրոս Մեծ» ռազմանավը

Համաձայն 2012-ի տվյալների՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը ռուսական արտադրության զենք-զինամթերքի արտահանման պայմանագրեր է կնքել ընդհանուր առմամբ 17,6 մլրդ դոլարի։ Ուստի, 2012-ի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 2,5 անգամ։

Հավելենք նաև, որ 2012-ին ռազմական արտահանման ընդհանուր ծավալը կազմում է 15,16 մլրդ դոլար։ Այս գումարը ներառում է ոչ միայն «Ռոսօբորոնէքսպորտի», այլև Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջոցով արտահանումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *