Իտալիայի զինված ուժերին տրամադրված «Չինուք CH-47F» ծանր ուղևորատար ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը։
«Չինուքը» ցուցադրական թռիչք է կատարել, որը տևել է շուրջ 15 րոպե։
Իտալական բանակը «Բոինգ» ընկերության հետ կնքել է 16 «Չինուք» ձեռք բերելու պայմանագիր, որով էլ իտալական կողմին է փոխանցվել առաջին ուղղաթիռը։ Պատվիրված խմբաքանակը նախատեսվում է Իտալիային հանձնել մինչ 2017 թվականը։
Ամերիկյան ուղղաթիռներն Իտալիայի օդուժի համար հարմարեցրել է AgustaWestland ընկերությունը, որը նաև որոշակի փոփոխություններ է արել ուղղաթիռներում։
Իտալացիները նախատեսում են փոխարինել 40 միավոր «Չինուք CH-47C» ուղղաթիռները, որոնք գործարկվում են 1973 թվականից։
Ավելի վաղ նշվում էր «Չինուք CH-47F»-ի նկատմամբ Թուրքիայի և ԱՄԷ-ի հետաքրքրության մասին։
Նշենք, որ «Չինուք CH-47F» (CH-47F Chinook) ծանր ուղևորափոխադրող ուղղաթիռների արտադրությամբ զբաղվում է «Բոինգ» (Boeing) ընկերությունը։
«Չինուք» սերիայի առաջին ուղղաթիռները սկսել են թռիչքներ կատարել 60-ականների սկզբին։ Հետագա տարիներին «Չինուքը» ենթարկվել է մշտական կատարելագործումների և արդիականացման։
Ներկայում աշխարհում տարբեր պետությունների սպառազինության մեջ է գտնվում է CH-47 տեսակի 807 ուղղաթիռ, որից 528 միավորը բաժին է հասնում ԱՄՆ-ին։ «Չինուք-CH-47F» ուղղաթիռը ներկայացվել է 2006 թվականին։
Վերջերս հայտնի էր դարձել , որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը պայմանագիր է կնքել «Բոինգ» ընկերության հետ, որով ձեռք է բերելու 117 «Չինուք-CH-47F» ուղղաթիռ։
Հավելենք նաև, որ ներկայում Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ կան «Չինուք CH-47» տեսակի, սակայն այլ տարբերակների ուղղաթիռներ։