COVID-19-ով շուրջ 1800 վարակված կա Ֆրանսիայի բանակում

Մայիսի 11-ի դրությամբ Ֆրանսիայի բանակում նոր կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնավերվել 1771 զինծառայողի մոտ։ Այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին։

Այս թվի մեջ են մտնում նաև ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի անձնակազմից հազարից ավելի վարակվածները։

Նախօրեին ԶՈւ նախարարը խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովին տեղեկացրել է, որ «Շարլ դը Գոլ» ավիակրի անձնակազմից վարակվածների 98%-ը ապաքինվել է, հոսպիտալացված 20 զինվորականներից այժմ բուժում է ստանում միայն մեկը։ Ողջ Ֆրանսիայում մինչ այս հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 140 հազար դեպք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *