Մայիսի 11-ին Հորմուզի նեղուցի մերձակայքում Իրանի ռազմածովային ուժերի զորավարժության ընթացքում իրանցիները սխալմամբ խոցել են սեփական նավը: Անձնակազմից 19 հոգի մահացել է, 15 հոգի էլ վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցից հարավ՝ Բանդար Ջասքի մերձակայքում: Այս մասին հայտնել է Իրանի ՌԾՈւ-ն. փոխանցում է պետական IRNA լրատվական գործակալությունը:
