Շուտով կավարտվեն Սու-57 կործանիչների պետական փորձարկումները

Առաջին սերիական Սու-57 5-րդ սերնդի կործանիչի պետական փորձարկումները ավարտական փուլում են։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Նա նշել է, որ ինքնաթիռը գործնականում հաստատել է ժամանակակից մարտավարատեխնիկական առաջադրանքների բոլոր պահանջները։

Այս պահին արտադրված է 10 միավոր Սու-57 փորձարկումներ համար, որոնք ունեն 3500 թռիչքաժամանակ։ Սու-57-ները փորձարկումներ են անցել նաև Սիրիայում, մարտական պայմաններում։

Սու-57 (Տ-50) կործանիչ
Սու-57 (Տ-50) կործանիչ

2019 թվականի մայիսին Ռուսատանի ՊՆ-ն և կործանիչն արտադրող գործարանը կնքել էին 76 միավոր Սու-57-ի գնման պայմանագիր, որոնք պետք է համալրեն բանակը մինչև 2028 թվականը։ Առաջին միավորը բանակը պետք է ստանար 2019-ի վերջին, սակայն այն կործանվեց դեկտեմբերին։

Սու–57 կործանիչի հայտարարվող հիմնական մարտավարատեխնիկական բնութագիր.

  • Անձնակազմ – 1 հոգի
  • Առավելագույն արագություն – 2600 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն երկարություն – 5500 կմ
  • Թռիչքի առավելագույն տևողություն – 5.8 ժամ
  • Արագամբարձություն – 330 մետր/վրկ
  • Գործնական բարձրահասություն – 20 կմ
  • Առավելագույն թռիչքային քաշ – 35480 կգ
  • Առավելագույն մարտական բեռնվածք – 10000 կգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *