Վաղաժամ ավարտած 12 հազար սպա կհամալրի ՌԴ ԶՈւ բանակը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող 36 բուհերից այս տարի ավարտել է 12 հազար լեյտենանտ և շուտով կզորակոչվի ծառայության վայր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն։

Ավարտածներից 260 սպան կանայք են։ 4000-ը ավարտել են ռազմատիեզերական ուժերի ուսհաստատություններ։

Նշենք, որ Ռուսաստանում ՌՈւՀ-երի ուսումնական տարին սովորաբար ավարտվում է հունիսի վերջ, սակայն, Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով՝ կորոնավիրուսով պայմանավորված ուսումնական տարին ավարտվել է վաղաժամ՝ մայիսի սկզբին։

Մայիսի 10-ի դրությամբ Ռուսաստանի ՌՈւՀ-երում հայտնաբերվել է 1132 կուրսանտի մոտ։

ՌԴ ԶՈւ սպաներ
ՌԴ ԶՈւ սպաներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *