Մայիսի 6-8-ը ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները անցկացրել է մարտական հրաձգությամբ գումարտակային ցուցադրական զորավարժություն:
Գումարտակը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել նախորոշված շրջանները, պլանավորվել գրոհային գործողություններ: Այնուհետև ստորաբաժանումներն անցել են հարձակման լեռնային պայմաններում, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը՝ բարելավելով իրենց դիրքերն առաջնագծում:
Զորավարժության ընթացքում ստուգվել են հրամանատարական կազմի մարտի նախապատրաստման և օպերատիվ գործելու հմտությունները, ստորաբաժանումների կրակի կառավարման և փոխգործակցման կարողությունները:
Ընթացքին հետևել և ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը բարձր է գնահատել ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: