Մարտական կրակով տանկային զորավարժություն Պաշտպանության բանակում

Այսօր`մայիսի 8-ին, ՊԲ առանձին տանկային բրիգադի ստորաբաժանումներից մեկը անցկացրել է մարտական կրակով վաշտային մարտավարական զորավարժություն։

Պայմանական մարտի խաղարկման գործնական փուլում տանկային վաշտը՝ ուժեղացված մոտոհրաձգային, հրետանային և հակաօդային պաշտպանության միջոցներով, կատարել է տագնապով վերկաց, իրականացրել ռազմերթ և, ծավալվելով կրակային բնագծում, ջախջախել մխրճված հակառակորդին ու զբաղեցրել առավել նպաստավոր բնագծեր:

Վարժանքներ Արցախում: 2020 թ. մայիս

Նախքան պայմանական մարտական դրվագների խաղարկումը՝ ծավալված ուսումնական տեղամասերում ուսուցանվող անձնակազմը ծանոթացել է մարտի ժամանակ վիրավոր զինծառայողներին բժշկական առաջին օգնության ցուցաբերմանը, նոր տիպի տանկային թաքստոցների կառուցվածքին ու կահավորման առանձնահատկություններին, սպառազինության ու ռազմական տեխնիկայի նախապատրաստմանը մարտական գործողություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *