Հնդկաստանը այս տարի կորցրել 2-րդ ՄիԳ-29-ը

Այսօր`մայիսի 8-ի առավոտյան, Հնդկաստանում կործանվել է հերթական ՄիԳ-29 կործանվիչը։ Օդաչուն հասցրել է կատապուլտի դիմել և փրկվել, այժմ հիվանդանոցում է։

Այս մասին հայտնում է The Hindustan Times կայքը։ Շրջանառվում է տեխնիկական խնդրի պատճառով ավիավթարի վարկածը։ Կատարվում է հետաքննություն։.

Վերջին մեկ տարվա ընթացքում սա ՄիԳ-29 կործանիչների երրորդ վթարն է Հնդկաստանում։ Նախորդ դեպքերը եղել էին 2019–ի նոյեմբերին և 2020-ի փետրվարին։ Այն ժամանակ վթարի պատճառը թռչուններն էին եղել, որոնք բախվել էին ինքնաթիռին ու վնասել շարժիչը։

Իսկ ավելի վաղ՝ 2018 թվականի հունվարին, Հնդկաստանում կրկին կործանվել էր ՄիԳ–29Կ ինքնաթիռ։ Այս դեպքի հետրանքով նույնպես զոհեր չէին եղել։

2004 և 2010 թվականներին կնքված պայմանագրերով Ռուսաստանը Հնդկաստանին փոխանցել է ընդհանուր 45 միավոր ՄիԳ-29Կ/ԿՈՒԲ կործանիչներ։ Արժանահիշատակ է, որ 2011 թվականի հունվարի 23-ին Ռուսաստանում կործանվել էր Հնդկաստանի համար նախատեսված ՄիԳ-29ԿՈւԲ կործանիչներից մեկը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *