ՀՀ ԶՈւ-ում COVID-19-ի 20 դեպք կա․ նախարար․ News.am

Հայաստանի զինված ուժերում գրանցվել է կորոնավիրուսի երկու տասնյակ դեպք, որի մեջ ժամկետային զինծառայողներ գրեթե չկան։ Այս մասին, News.am գործակալության փոխանցմամբ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ունենք ռիսկային խմբի անձնակազմ, որը գտնվում է տանը։ Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա չունենք դեպք, թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ է, որ անգամ խոսելն է ամոթ։ Հիմնականում մեր Երևանամերձ և նախկին օջախների զորամասերում երկու տասնյակ դեպք կա, և ընդամենը 3 բարդացում ունենք, ոչ վտանգավոր, անգամ միջին ծանրության»,- մասնավորապես ասել է ՊՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ զինված ուժերում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել էր մարտի վերջին։ Ապրիլ ամսին հայտարարվել էր բանակում վեց զինծառայողի վիրուսակիր լինելու մասին։ Նրանք բոլորը ծառայում էին նույն և մարտական խնդիրներում չներգրավված զորամասում։ Վեց զինծառայողն էլ բուժվել և դուրս էր գրվել հիվանդանոցից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *