Այսօրվանից՝ մայիսի 7-ից, կսկսեն Ռուսաստան վերադառնալ Իտալիա մեկնած ՌԴ ԶՈւ քիմիական, ռադիացիոն, կենսաբանական պաշտպանության ուժերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
Նշենք, որ Ռուսաստանը մարտին ռազմական, բժշկական 100 հոգանոց անձնակազմ ու անհրաժեշտ պարագաներով բեռնված ավելի քան 15 ինքնաթիռ (1,2) է ուղարկել Իտալիա՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
Մայիսի 5-ի դրությամբ, ինչպես գրում է «ՏԱՍՍ»-ը, ռուսաստանցի զինվորականները ախտահանել են 114 կառույց, ավելի քան 1 մլն քառակուսի մետր ներքին տարածք և 400 հազար քառակուսի մետր ճանապարհ։
Ռուս ռազմաբժիշկները վիրուսի դեմ պայքարելու համար նաև գործուղվել էին Հայաստան ու Սերբիա։