Ռուսաստանում մի քանի շաբաթում կառուցվել են նոր ինֆենկցիոն զինհոսպիտալներ

Մայիսի 6-ի դրությամբ շահագործման են հանձնվել ՌԴ ՊՆ 8 նոր բժշկական ինֆենկցիոն կենտրոններ, որոնց շինարարությունը մեկնարկել էր մարտի 20-ից՝ Ռուսաստանի նախագահի հրամանով։ Մինչև մայիսի 15-ը պատրաստ կլինի ևս 8 բժշկական կենտրոն։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Հոսպիտալների շինարարությունը կատարվում է 24 ժամ ֆորմատով, յուրաքանչյուրի վրա աշխատում է 700 մարդ։ Շենքի կառուցումից հետո դրա մեջ տեղադրվում են համապատասխան սարքավորումներ (ռենտգենի սարք, ուլտրաձայնային հետազոտման և թոքերի արհեստական շնչառության սարքեր)։

Ապրիլի սկզբին կառավարությունը ռեզերվային ֆոնդից 8,8 մլրդ ռուբլի էր հատկացրել 16 նոր ինֆեկցիոն հիվանդանոց կառուցելու համար։ Նախատեսվում էր, որ առաջին 8 հիվանդանոցները պատրաստ են լինելու մինչև ապրիլի 30-ը, մյուս 8-ը՝ մինչև մայիսի 15-ը։ 16 կենտրոնները միասին կարողանալու են տեղավորել շուրջ 1600 պացիենտի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *