ՌԴ ՊՆ-ն պատրաստվում է զինվորականների շրջանում վարակների մեծ թվի սցենարին

Ռուսաստանում զինծառայողների շրջանում վիրուսի ախտորոշման համար բացազատված է 23 մասնագիտացված լաբորատորիա, որոնք կարող են 24 ժամում կատարել մինչև 11 հազար 500 թեստի ուսումնասիրություն։ Վարակվածների հետ կոնտակտ ունեցած մարդկանց մեկուսացնելու համար 182 դիտակետ` 30 հազար պացիենտի համար։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Մայիսի 6-ի դրությամբ Ռուսաստանի զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատություններում, ըստ պաշտոնական տվյալների, հայտնաբերվել է շուրջ 3300 վարակման դեպք։

Զինվորական հոսպիտալներում պատրաստ է 6745 տեղ պոտենցիալ վարակակիր զինծառայողների համար։ Բացազատման է պատրաստ 7 մոբիլ ստորաբաժանում՝ ընդհանուր 700 տեղ։ Հատկացված է 86 բուժքույրական բրիգադ։

Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի գնդերից և բրիգադներից ձևավորվում են նաև ռազմական բժիշկների համահավաք ջոկատներ՝ քաղաքացիական հիվանդանոցներում օգնություն ցույց տալու համար։

ՊՆ և ԶՈւ ողջ անձնակազմը ծառայության վայրերում անցնում է ջերմաչափում, որի համար երկրով մեկ բացազատված է 5554 ջերմաչափման կետ։

Նշենք, որ մարտի վերջից նախագահի հրամանով կառուցվում են նաև առանձին զինհոսպիտալներ, որոնցից 8-ը արդեն պատրաստ է, մեկ շաբաթից կավարտվի նաև մյուս 8 զինհոսպիտալների կառուցումը։ Այս զինհոսպիտալները լրացուցիչ 1600 տեղ կապահովեն զինված ուժերի վարակված զինծառայողների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *