3300 վարակման դեպք Ռուսաստանի բանակում և ՊՆ կառույցներում

Ռուսաստանի զինված ուժերում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 1506, իսկ ռազմական ուսումնական հաստատություններում՝ 1182 դեպք։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

1506 զինվորականներից 376-ը բուժումն անցնում է զինհոսպիտալներում, 527-ը՝ ծառայության վայրում բացազատված վայրերում, 14-ը՝ քաղաքացիական հիվանդանոցներում, 589-ը՝ տանը։

Նրանցից 4-ը ծանր վիճակում են, 9-ը՝ միջին ծանրության, մյուսները հիվանդությունն անցնում են առանց սիմպտոմների։ Կազդուրվել է 179 զինվորական։ Վարակվածների հետ կոնտակտավորած 1746 մարդ դուրս է բերվել կարանտինից։

ՌՈւՀ-երում վարակված զինծառայողների և կուրսանտների թիվը 1182 է․ որոնցից 418-ը բուժում են ստանում զինհոսպիտալներում, 616-ը՝ ծառայության վայրում բացազատված վայրերում, 35-ը՝ քաղաքացիական հիվանդանոցներում, 113-ը՝ տանը։ Առողջացել է 222 մարդ։ Կարանտինից դուրս է բերվել 1385 կոնտակտավոր։

Մինչբուհական ռազմական ուսումնական հաստատություններում հայտնաբերվել է 228 մարդ, որոնցից 19-ը բուժվում են զինհոսպիտալներում, 15-ը՝ հատուկ բացազատված վայրերում, 5-ը՝ քաղաքացիական հիվանդանոցներում, 8-ը՝ տանը, 181-ը՝ ՊՆ սանատորիաներում։ Կազդուրվել է 80 աշակերտ։

Նշենք, որ ՌԴ ՊՆ ԲՈՒՀ-երում նոր կորոնավիրուսով վարակվածների աճը կանխելու նպատակով, Սերգեյ Շոյգուն հանձնարարել է ուսումնական տարին ավարտել ժամկետից շուտ։

Զինված ուժերի քաղաքացիական անձնակազմից հայտնի է վարակվելու 369 դեպք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *