Հնդկաստանը Ռ-27 հրթիռների խոշոր խմբաքանակ է պատվիրել Ուկրաինայից

2019 թվականի հուլիսին կնքած պայմանագրով՝ Հնդկաստանը Ուկրաինայից գնում է խորհրդային ժամանակներից արտադրվող Ռ-27 «օդ-օդ» դասի, միջին հեռահարության կառավարվող հրթիռ։ Գործարքի արժեքը գնահատվում է 221 մլն դոլար։

Հրթիռները արտադրում է Կիևում գտնվող «Արտեմ» ընկերությունը։ Գործարքի մասին, Bagnet.org կայքի փոխանցմամբ, հայտնել է ձեռնարկության տնօրենը։

Ռ-27 հրթիռը՝ արձակված ՄիԳ-29 կործանիչից
Ռ-27 հրթիռը՝ արձակված ՄիԳ-29 կործանիչից

Ձեռնարկությունը Հնդկաստանին այս հրթիռների խոշոր խմբաքանակ է մատակարարել նաև 2013-ին (246 մլն դոլար արժողությամբ 400 հրթիռ)։

ԲՄՊԴ մասնագիտացված բլոգը գրում է, որ բաց աղբյուրներից հայտնի է, որ 2010-ից 2018 թթ․ «Արտեմ»-ը Ռ-27 հրթիռներ է մատակարարել նաև Ալժիրին (78 միավոր), Լեհաստանին (40 միավոր), Ղազախստանին (30 միավոր), Բանդլադեշին (12) և Ինդոնեզիային (5):

2019-ի ամռանը Հնդկաստանը 300 միավոր Ռ-27 գնելու պայմանագիր է կնքել նաև Ռուսաստանի հետ։ Այս հրթիռները նախատեսված են ՄիԳ-29 և Սու-30 կործանիչների համար։

Այս գործարքի հանրայնացումը, ըստ ուկրաինական Defense express հարթակի, կարող է մեծ հարված լինել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի հեղինակությունը։ ՌԱՀ-ում հարթակի անանուն աղբյուրը հայտել է, որ գործարքը կա, սակայն այն ռեալիզացվելու փուլին է, իսկ տնօրենի կողմից այն որպես կատարված գործարք ներկայացնելը ֆանտազիայի ժանրից է և անձնական PR-ին ուղղված քայլ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *