Ներկայացվել է «Դավթի պարսատիկ» հակահրթիռային համակարգը

«Լը Բուրժե» ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացվել է «Դավթի պարսատիկ» (David’s sling) անունը կրող հակահրթիռային պաշտպանության համակարգը։

«Դավիթի պարսատիկն» Իսրայելի հակահրթիռային պաշտպանության եռաստիճան համակարգի 3 բաղկացուցիչ մասերից երկրորդն է։ Այն նախատեսված է հեռահար հրթիռներից պաշտպանվելու համար։

Դավթի պարսատիկ

Դավթի պարսատիկ

Իսրայելում արդեն գործում է «Երկաթե գմբեթ» (Iron Dome) համակարգը, որը նախատեսված է կարճ հեռավորության հրթիռների համար և եռաստիճան հակահրթիռային պաշտպանության առաջին մակարդակն է։

Իսրայելի ՀՀՊ երրորդ մակարդակը «Էրոու»(Arrow) համակարգն է, որը նախատեսված է բալիստիկ հրթիռների համար։

Նշենք, որ «Դավթի պարսատիկը» ստեղծել են իսրայելական Rafael և ամերիկյան Raytheon ընկերությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *