Չինական թեթև ուսումնամարտական ինքնաթիռը փորձնական թռիչք է կատարել

Չինական արտադրության թեթև ուսումնամարտական Լ-15 ինքնաթիռը, որը նախատեսված է Զամբիայի ռազմաօդային ուժերի համար, կատարել է առաջին փորձնական թռիչքը։

Աֆրիկյան երկրի համար նախատեսված ուսումնամարտական ինքնաթիռի առաջին թռիչքն անցել է հաջող։

Չինաստանը պատրաստվում է 6 միավոր Լ-15 ինքնաթիռ փոխանցել Զամբիայի ռազմաօդային ուժերին։

Լ-15

Լ-15

Նշենք, որ Լ-15 ինքնաթիռների արտադրությամբ զբաղվում է չինական «Հոնգդու» ընկերությունը, որն այն ստեղծելու համար համագործակցել է «Յակովլև» ընկերության հետ, որն էլ արտադրում է «Յակ» սերիայի ինքնաթիռները։ Լ-15 ստեղծվել է փոխարինելու Hongdu JL-8 ինքնաթիռներին, որոնք արդեն հնացած են։

L-15 ինքնաթիռով հնարավոր է սովորել վարել Չինաստանի օդուժի սպառազինության մեջ մտնող մի շարք կործանիչներ, ինչպես նաև Սու-30, Սու-27 և Սու-33  ինքնաթիռներ։

L-15 ինքնաթիռի մեկ միավորի մոտավոր արժեքն է 10 մլն դոլար։ Առաջին թռիչքը կատարել է 2006 թվականին։ Այն զինված է «օդ-օդ» կառավարվող հրթիռներով, որոնք նախատեսված են կարճ հեռավորությունների համար։ Ինքնաթիռի շարժիչներն արտադրվում են Ուկրաինայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *