2020 թվականի մայիսի 1-ից մեկնարկող ամառային զորակոչի ընթացքում COVID-19-ի տարածումը և ԶՈւ ներթափանցումը կանխարգելելու նպատակով, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, կիրականացվեն հետևյալ միջոցառումները։
- Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։
- Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։
- Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։
- Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումը իրականացնել փոքր խմբերով։
- Քանի որ միշտ մարդաշատ է հատկապես կենտրոնական հավաքակայանը, զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով։
- Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը։
- Զորակոչիկները հավաքակայան կներկայանան ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների։
- Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։
- Մայրաքաղաքին մոտ վայրերից հանրապետական հավաքակայան ժամանած զորակոչիկներն այդտեղ չեն գիշերի և գործընթացի ավարտից հետո կմեկնեն վիճակահանված զորամասեր։
- Ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։
- Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն։
- Զորամասում նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։
- Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 1-ից մեկնարկում են զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Իսկ հուլիսից մինչև օգոստոսի 30-ն արդեն զորքեր կզորակոչվեն նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև նրանց, որոնց տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը։