Ռուսական պետական «Ռոսկոսմոս» ընկերությունում ապրիլի 27-ի դրությամբ 111 մարդ վարակվել է նոր կորոնավիրուսով, նրանցից 11-ը առողջացել են, իսկ 3-ը՝ մահացել։
Այս մասին հայտնում է ընկերության տնօրեն Դմիտրի Ռագոզինը իր թվիթերյան էջում։
Ընկերությունում, Ռագոզինի հաղորդմամբ, աշխատում է մոտ 190 հազար մարդ, իսկ վերջինս «Ռոսկոսմոսը» ղեկավարում է 2018 թվականից։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ի տվյալներով Ռուսաստանի ԶՈւ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 874 է, ևս 779 հոգի վարակված է կա ՌԴ ՊՆ ենթակայության ԲՈՒՀ-երում, 192 հոգի՝ մինչբուհական հաստատություններում և 245 քաղաքացի, ովքեր աշխատում են ՌԴ ՊՆ ենթակայության տակ։