Հունգարիան վաճառում է ԽՍՀՄ-ից մնացած սպառազինությունը

Հուլիսի 1-ին Հունգարիան պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է վաճառքի հանել ԽՍՀՄ-ից մնացած, խորհրդային արտադրության իր սպառազինությունը, մասնավորապես, կործանիչներն ու տանկերը, որոնք «լավ վիճակում են, բայց Հունգարիայի համար ծախսատար է դրանք պահելը»։

Հունգարիայի պաշտպանության նախարարի տեղակալ Զոլթան Բորբիրոն ասել է լրագրողներին, որ վաճառքի են հանվելու ՄիԳ-29 կործանիչները, Տ-72 տանկերը, ռազմական այլ տեխնիկա, նույնիսկ  ռազմական հանդերձանքը։ Վաճառքը մեկնարկելու է ընթացիկ տարվա վերջում։

Տ-72 տանկ

Տ-72 տանկ

Բորբիրոն շեշտել է, որ 1990-ից ի վեր, երբ Հունգարիան անցում կատարեց կոմունիզմից, զինված ուժերը վերակազմավորվեցին նոր մասնագիտացված ու ժամանակակաից ռազմավարության հիմքերի վրա, ուստի Հունգարիայի ունեցած հին խորհրդային սպառազինությունն այլևս չի բավարարում ՆԱՏՕ չափանիշներով առաջնորդվող բանակի պահանջներին։

Այնուհանդերձ, Բորբիրոն խոստովանել է, որ վաճառքի գործընթացը դյուրին չի լինելու։

Հավելենք, որ Հունգարիան հրաժարվել է պարտադիր զորակոչից 2004-ին, և ներկայումս ունի մշտական 19 հազար զինվորներից բաղկացած բանակ՝ Վարշավայի պայմանագրի օրոք ունեցած 140 հազարի փոխարեն։

Հունգարիան վաճառել է իր 180 միավոր Տ-72 տանկերի 77 բաժնետոմսերը 2005-ին Իրաքի կազմավորվող բանակին։

One response to “Հունգարիան վաճառում է ԽՍՀՄ-ից մնացած սպառազինությունը

  1. Pingback: Հունգարիան ջարդոնի գնով Տ-72 տանկեր է վաճառել չեխական ընկերությանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *